կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 10:20
Քաղաքական

Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն․ Շարմազանով

Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն․ Շարմազանով
Նոր տեսա, որ նիկոլական «կարկառուն երեսփոխաններից» մեկը հերթական անգամ փորձել է «կպնել» ՀՅԴ-ին ու ասել՝ Դաշնակցությունը բոլոր պատերազմների ժամանակ Երեւանում միտինգ է անում։
 
Որպես պատմաբան ասեմ, որ աշխարհում չկա մի քաղաքական ուժ, որը սխալներից զերծ է եղել։ Բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։
 
Դաշնակցության մասով.
Դաշնակցությունն է կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը Օսմանյան կայսրությունում :
Դաշնակցական գործիչներն են հայոց վրեժն իրականացրել՝ մեզ տալով մեջքներս ուղիղ ապրելու իրավունք։
Դաշնակցությունն է 1918-ի Մայիսյան հերոսամարտերի հիմնական կազմակերպիչն ու ոգեշնչողն եղել։
Դաշնակցությունն է Սփյուռքում հային հայ պահել։
Դաշնակցական կամավորներն Արցախում կռիվ են տվել ու նահատակվել հանուն Հայրենիքի։
Դաշնակցությունն է Հայ Դատի ու Հայոց պահանջատիրության հիմնական շարժիչ ուժը եղել ու կա։
Դուք ի՞նչ եք արել, բացի թուրքի առաջ «ծնկի գալուց», այ կապիտուլյանտներ։
Դաշնակցությունը Զավարյան, Արամ, Աղբալյան, Պետո ու Վահան է տվել։
Դուք ո՞ւմ եք տվել։
0 ազգային գործիչ եք տվել,բայց փոխարենը Հայրենիք եք թշնամուն տվել։
Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն։
 
Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ