Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևմուտքից որևէ պարտադրանք չկա։ Անտեսելով գործող իշխանության ներկայացուցիչների բոլոր հակառուսական հայտարարությունները և Ռուսաստանին ուղղված մեղադրանքները՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները Հայաստանի կողմից ոչ մեկ չի փչացրել։
Նրա խոսքով՝ հաճախ մեղադրում են, թե իրենց իշխանության պատճառով է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել. «Ավելի մեծ պատկերի մեջ եթե դնենք ու փորձենք հասկանալ՝ արդյո՞ք ՌԴ-ն իր հարաբերություններն այլ երկրների հետ էլ է փչացրել։ Եթե նայենք՝ կտեսնենք, որ Հայաստանի նման բազմաթիվ օրինակներ կան»։ Ըստ Գրիգորյանի՝ եթե մեկը շատերի հետ վատ է, ապա մեկ հոգու խնդիր է. «Այնպես չէ, որ բոլորի հետ ՌԴ հարաբերությունները հարթ են»։
Գրիգորյանը նաև շեշտել է. «Մեզ փորձում են դեպի Արևմուտք գնալու, Արևմուտքին աջակցելու առնվազն մեղադրանքներ ներկայացնել, ապա Արևմուտքին ամենաուժեղացնող գործոնն Ուկրաինայի պատերազմն է։ Ուկրաինայի պատերազմի արդյունքում ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, առնվազն Ֆինլանդիան ու Շվեդիան մտել են, ԵՄ-ն Ուկրաինայի պատերազմից հետո միահամուռ է։ ԱՄՆ-ը ռազմական արդյունաբերությունը զարգանում է, շատ ինտենսիվ, նաև՝ այդ պատերազմի պատճառով։ ՆԱՏՕ-ն ամենաուժեղն է։ Հիմա կարող ենք հարց տալ՝ էդ մե՞նք ենք արևմուտքին ուժեղացնում, թե էն մարդիկ, որ որոշել են այդ պատերազմն իրականացնել ու պատերազմի արդյունքում Արևմուտքը շատ ուժեղացել է։ Պետք է արևմտամետներ փնտրել ուրիշ տեղ, Հայաստանից դուրս»։
Մանրամասն՝ տեսանյութում