Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզում ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշով ավտոմեքենայի վարորդը Երևան - Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ` 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և, առաջ ընթանալով, բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշով ավտոմեքենային, ապա դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կիսաշինության տարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է ВАЗ 2106 մակնիշի 34 NO 177 համարանիշով ավտոմեքենայի հետևի աջ անվահեծանը ու իջել է ավտոմեքենայից, որ օգնություն ցուցաբերի 06-ի վարորդ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ` 34-ամյա Հովհաննես Սարգսյանին, ու այդ ժամանակ Lexus-ը, մեծ արագությամբ սլանալով, վրաերթի է ենթարկել Գ.Հովհաննիսյանին:
Որոշ ժամանակ անց Վաղարշապատի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ` 38-ամյա Վալերի Խաչատրյանը, ով հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ` 37-ամյա Սարիբեկ Կարապետյանի անվամբ:
Դեպքի վայրում հավաքվածնները նշում էին, որ 06-ի վարորդին օգնության եկած, վրաերթի հետևանքով մահացած Գ. Հովհաննիսյանը Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն էր: