|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Նոր Արմավիր գյուղից իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Եսենյա Թովմասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ օրը Ե. Թովմասյանը լոգարանում շմոլ գազի հետևանքով կորցրել է գիտակցությունը և հիվանդանոցի ճանապարհին, ցավոք, մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվանից 2 օր անց պետք է տեղի ունենար նրա նշանադրությունը: Մանրամանսերն` այստեղ