կարևոր
325 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-17 22:00
Հասարակություն

Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է

Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի, դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, վարորդների ու մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Զվարթ Ա․-ն է։