Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի թիվ 31/76 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են. այնտեղ է ՔՊ-ական թեկնածուին սատարող Արմավիրի մարզպետի ազգականը:
Արմավիրի մարզպետի ազգականը լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը եկել է, որպեսզի սատարի ՔՊ-ական թեկնածուին:
31/76 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Սարուխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1375 ընտրողներից քվեարկել է միայն 187-ը:
«Ընդհանուր առմամբ նորմալ է, խախտումներ չեն արձանագրվել: Ես չգիտեմ դրսում ովքեր կան, ովքեր չկան, դա չի խանգարում մեր ընտրությունների ընթացքին»,- ասաց նա:
Տարածքային ընտրական հանձնաժողվի նախագահ Տիգրան Ղազարյանը, ով նույնպես եկել էր կուտակումների ահազանգով, ասաց որ ոչ մի բան չեն նկատել, ուղղակի բանուկ փողոց է, 2 ընտրատեղամաս է, առանձնատների փողոց է եւ մարդիկ իրենց մեքենաները տների առաջ են կանգնեցրել:
«Ի՞նչ անեմ, ես ասեմ ձեր տան առաջից մեքենան հանեք, ուրիշ տեղ տարեք»,-ասաց նա:
Դրանից հետո ոստիկանները ակտիվորեն սկսեցին հորդորել, որ տարածքում կուտակված մեքենաները հեռանան:
Նշենք, որ Գյումրիում պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։