Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի պաշտպանության բանակը դեկտեմբերի 26-ից հետո առ այսօր չի հրապարակել նույն օրը հրապարակված՝ զոհված զինծառայողների ցուցակը, որում անճշտություններ էին եղել, եւ այն ավելի ուշ հանվել էր կայքից։
NEWS.am-ը ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանից փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մինչ օրս այդ ցուցակը չի հրապարակվել, եւ առհասարակ ինչո՞ւ չեն հրապարակվում զոհված զինծառայողների անունները։
«Ցուցակը հենց լինի՝ հրապարակվելու է, որովհետեւ ցուցակը պատրաստելու համար բավականին տեւական, մանրակրկիտ աշխատանք է պահանջվում։ Տեսնում եք, թե մեկ չճշտված տվյալի պատճառով ինչ աժիոտաժ է առաջանում։ Ժամանակ է պահանջվում, ուրիշ պատճառ չկա»,- ի պատասխան ասաց Սարումյանը։
ՊԲ-ն վերջին անգամ զոհված զինծառայողների ցուցակ հրապարակել էր դեկտեմբերի 26-ին, որում ներառված էր 147 անուն, սակայն քիչ անց կայքից հանվել էր այդ ցուցակը՝ անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված։
Պաշտպանության բանակը դրանից առաջ ցուցակ էր հրապարակել դեկտեմբերի 25-ին՝ ներկայացնելով հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները: Ըստ Արցախի ՊԲ-ի հրապարակած պաշտոնական վերջին տվյալների՝ հայկական կողմի զոհերի թիվը 1870-նն է: