Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից այս տարվա ընթացքում տրամադրվել է շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 26 թույլտվություն։
Որպես այդպիսին` տրվել է ընդերքի շահագործման 17 իրավունք։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության պետ Հովհաննես Եզակյանի խոսքով, դրանք վերաբերել են մասնավորապես բազալտի, տուֆի և ավազակոպճային խառնուրդի, հանքային ջրերի հանքավայրերի շահագործմանը։
Երկու ընկերության՝ ի դեմս «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի և «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ի, տրամադրվել է ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործողի թույլտվություն։
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2016թ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք է ստացել 9 ընկերություն:
Ընդերքի տրամադրման գործակալության պետի փոխանցմամբ, տարվա ընթացքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն է տրամադրվել մեկ ընկերության։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն