կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-26 13:46
Հասարակություն

Հայաստանում կարո՞ղ են կեղծ դեղեր լինել. Մելքումյանը` փոխնախարարին

Հայաստանում կարո՞ղ են կեղծ դեղեր լինել. Մելքումյանը` փոխնախարարին

Ազգային ժողովում շարունակվում են դեղերը դեղատոմսերով գնելու վերաբերյալ խորհրդարանական լսումները: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ որոշումը, որ նախապես կար, չեղարկվեց, որովհետև կային կանխատեսումներ, որ հիվանդների հոսքերը կարող են ավելանալ, նաև բոլոր ուղղություններով դեղատոմսերի ներդրումը շատ կլիներ, դրա համար կառավարությունը որոշեց առայժմ միայն հակաբիոտիկների վրա տարածել այդ որոշումը, ապա` մյուսների վրա ևս: «Այսինքն՝ ռիսկերը գնահատել ենք»,- ասաց փոխնախարարը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ դիտարկում արեց` շատերը դեղեր են ձեռք բերում արտերկրից և հարցրեց` հնարավո՞ր է, որ Հայաստանում կեղծ դեղեր լինեն, և ինչո՞ւ են դրսից գնում դեղեր:

Խաչատրյանը պարզաբանեց. «Դեղատոմսը փաստաթուղթ է, որը, բժշկի ձեռքիցանցնելով հիվանդին, ապա` դեղատուն, հստակ փոխհարաբերություններ ու պատասխանատվություն է կառուցում բժշկի կողմից իր նշանակած դեղերի ու դեղատան կողմից դեղերը բաշխելու համար: Դեղատոմսը տեսանելի է դարձնում դեղի շարժը, կարելի է հասկանալ՝ ով է ներմուծել, ով է նշանակել, տալ գնահատականներ ու կատարել քաղաքական որոշումներ»: