Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս լուրեր էին տարածվել, թե Չինաստանում հղիության արհեստական ընդհատման միջոցով ազատված երեխաներից դեղամիջոցներ են արտադրում: Կորեական SBS TV հեռուստաընկերությունը հետաքննական ֆիլմ է նկարահանել եւ ցույց տվել զարհուրելի իրողությունը:
Կորեացի լրագրողները գտել են այն այն հիվանդանոցը, որտեղից դեղագործական ընկերություններին են վաճառում արհեստական ընդհատման միջոցով ազատված կամ մահացած ծնված երեխաները:
Արդեն հայտնաբերվել են հաբերը, որոնց փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դրանք 99.7 տոկոսով մարդկային մարմնից են պատրաստված. գիտնականները նույնիսկ կարողացել են դրանց մեջ առանձնացնել եղունգների, մազերի մասնիկները եւ որոշել երեխայի սեռը:
Լրագրողների ջանքերով բացահայտվել է նաեւ, թե ինչպես են երեխաներից պատրաստվում դեղամիջոցներ. սառնարանում պահպանվող մահացած երեխաների դիակները, այնուհետև տեղավորում հատուկ միկրոալիքային չորանոցում, իսկ հետագայում մանրացվում եւ դառնում կապսուլ: