կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 17:36
Քաղաքական

Դուք մեզ ինչի՞ տեղ եք դրել. Մելքումյանը՝ փոխնախարարին

Դուք մեզ ինչի՞ տեղ եք դրել. Մելքումյանը՝ փոխնախարարին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ելույթ չէր ունենա, եթե ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը  խուսափոխական պատասխաններ չտար պատգամավորների հարցերին: Նա հայտարարեց, որ ընթացիկ բյուջետային ֆինանսավորման շատ ծրագրեր թերի են կատարվել:

«Դուք տեղյա՞կ եք, որ եղել են հիվանդանոցներ, որտեղ շատ ուշ են ստացել աշխատավարձեր, տարբեր պետական հիմնարկներ շատ ուշ են ստանում, և բազմաթիվ կրճատումների հիմքում դրված է դա: Մենք հենց այնպես չենք դեմ քվեարկել բյուջեին: Երբ բոլորի եկամուտները հարաբերականորեն իջնում են, մարդն էլ հույսեր չի կապում այս երկրի հետ: Մի՞թե դժվար է սա բացատրել: Դուք ուսումնասիրե՞լ եք` վերջին 7-8 տարում Հայաստանում նոր բիզնես խավ եկել է, թե՞ ոչ: Իհարկե` ոչ, և հիմա ասում եք` ես կառավարում եմ:  Դուք գիտե՞ք, որ 1 տոկոս տնտեսական աճը 16 միլիարդ է, խա՞ղ ենք անում տնտեսական աճի հետ»,- ասաց Մելքումյանը:

Նա նշեց, թե անցյալ տարի ասում էին, որ 2,2 տնտեսական աճ կունենանք: «Բայց հիմա, որ 0 ամբողջ մի քանի տոկոս լինի, պիտի ասենք լավ է, որ մինուս չենք գնացել: Ո՞րն է լինելու դրա վերջը: Դուք մեզ ինչի՞ տեղ եք դրել:  Մտածում եք, որ չե՞նք հասկանում՝ ինչ եք խոսում: Ասում եք՝ կառավարում ենք: Ի՞նչն եք կառավարում, անկում է գնում»,- ասաց Մելքումյանը: