Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ Արտահերթ նիստում «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխության հարցի քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձավ քաղաքի կենտրոնի վաճառակետերում ավանակի և ձիու մսի հայտնմանը: «Ո՞նց է դա պատահել և ո՞վ է իր վերջո պատասխանատու, եթե մեր վաճառակետում ձուի կամ ավանակի մսամթերք է հայտնվում»,- Հարցրեց ԱԺ փոխնախագահը: Հարությունյանն էլ նշեց, որ դա օրենքի խախտումով է կատարվել և հայտնաբերվել է համապատասխան ծառայության կողմից և օրենքով սահմանված ձևով ընթացքի մեջ է:
«Լինում են նաև գողություններ, ո՞նց է կատարվում, բռնվելու դեպքում պատժվում են: Այս դեպքում էլ ինչ-որ մեկը ձեռք է բերել այդ կենդանիների միսը և փորձել է վաճառել, համապատսխան ծառայությունները հայտնաբերել են ու կանխարգելել: Սրա տրամաբանական շարունակությունն այն է, որ մենք ուզում ենք, որ համայնքից դուրս եկող անասնական ծագման մթերքը կրկնակի վերահսկողություն անցնի` ներգրավելով նաև համայնքային իշխանությանը, որպեսզի բացառվեն նման դեպքերը»,- ասաց նա: