|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր 2015թ. Մոսկվայում ստորագրված «ԵՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների և դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» համաձայնագիրը:
Հիմնական զեկուցող` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հարց ուղղեց ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը` կեղծվող դեղերի դեմ պայքարի մասին: Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ում արտադրվում է շրջանառվող դեղերի ընդամենը 4 տոկոսը, այսինքն` կեղծվող դեղերը Հայաստանի տարածքից դուրս են արտադրվում:
«Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում` միանշանակ: Արվել են լուրջ հետազոտություններ ԱԱԾ և այլ իրավասու մարմինների կողմից: Կեղծ դեղերի դեմ պայքարը պետք է տանեն այն երկրները, որտեղ այդ դեղերն արտադրվում են: Մենք ունենք վերահսկողություն դեղերի օրինական դաշտի վրա, սակայն կեղծ դեղերի վրա մենք վերահսկողություն չունենք»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայացվող համաձայնագիրը հնարավորություն կտա հետագայում ստեղծելու մեխանիզմներ այդ խնդիրների դեմ պայքարելու համար:
Փոխնախարարի խոսքով` առողջապահության տեսչական մարմինների լիազորությունները շատ թույլ են, խնդիր կա ուժեղացնելու այդ լիազորությունները: