Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը շարունակում է մարզային համայցերը` բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելով Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Համակարգող խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ այսօր այց կատարվեց Արմավիրի մարզ, ուր ականատես-վերապրածների թիվն ամենամեծն է: Մարզաբնակ ականատես-վերապրածներին տրամադրվեցին բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր և բժշկական պարագաներ: Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երևանում և մարզերում կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվում են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը: «Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ:
Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.: Ակնաբուժական նախագիծը մարզաբնակ ականատեսների համար կազմակերպում է մասնագետների պարբերական այցելություններ:
Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը: