Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատների երկրորդ հայտարարությունն են տարածել` ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:
Վահրամ Ավետիսյանի այս հայտարարության պահին հրապարակային բողոքով հանդես էինք եկել միայն մենք` քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի հարազատները:
Ուստի «նեղ անձնական, հատվածական և խմբային շահերով» առաջնորդվողներ վիրավորական արտահայտությամբ, Ավետիսյանն ակնհայտորեն նկատի է ունեցել մեզ` ս.թ. հուլիսի 25-ի հայտարարությունը ստորագրած քաղբանտարկյալներին և Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
Ըստ այդմ, ևս մեկ անգամ պնդում ենք, որ նման նեղմիտ, պարծենկոտ և փոքրոգի անձնավորությունն իսկապես իրավունք չունի տեղ զբաղեցնելու Սահմանադրական դատարանի կազմում»: