|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
ԱՄՆ Սենատը երեքշաբթի հաստատել է մի նախագիծ, որով երկրի բյուջեից 250 միլիարդ դոլար կուղղվի տեխնիկական ոլորտում Չինաստանին դիմակայելու համար: Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում․ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախաձեռնությունը, որի քվեարկությունը պետք է տեղի ունենար անցյալ ամիս, պաշտպանել է 68 սենատոր, 32-ը դեմ են եղել:
Օրինագծի հեղինակները մտադիր են բյուջեից միջոցներ հատկացնել առաջադեմ տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում NASA-ի, առևտրի և էներգետիկայի նախարարությունների աշխատանքի համար:
Այժմ նախաձեռնությունն ուղարկվում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որտեղ արդեն ներկայացվել է նման օրինագիծ, բայց՝ մի շարք տարբերություններով: Կոնգրեսականները պետք է որոշեն, թե որ նախաձեռնությունը պետք է հաստատեն:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ողջունել է սենատորների որոշումը՝ սատարել նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ օրինագիծը «կօգնի զարգացնել կարևոր արդյունաբերությունները»: «Դա մեզ թույլ կտա հայտնաբերել, ստեղծել և բարելավել վաղվա ամենակարևոր տեխնոլոգիաները՝ արհեստական ինտելեկտից, համակարգչային չիպերից մինչև խելացի սարքերում և էլեկտրական մեքենաներում օգտագործվող լիթիումային մարտկոցներ, հենց այստեղ՝ Միացյալ Նահանգներում»,- ասվում է պետության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ:
«Մենք 21-րդ դարում մրցում ենք հաղթելու համար, և մեկնարկային կրակոցն արդեն արված է: Ներկայացուցիչների պալատը դա կհաստատի»,- նշել է Բայդենը: