Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության կողմից Արցախի Հանրապետության կառավարությանը 20 մլն դոլար բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ հարցը մեկնաբանել է ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ինչպես հաղորդում է «Արցախպրեսս»-ը, փոխնախարարի պարզաբանմամբ՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԼՂՀ կառավարությանը 20 մլն ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով բյուջետային վարկը տրամադրվում է լրացուցիչ, և որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող ամենամյա միջպետական վարկի հետ, որն ընթացիկ տարում նախատեսված է 45.5 մլրդ դրամ, և ԼՂՀ-ն այն շարունակում է ստանալ սահմանված կարգով և ժամկետներում:
«Ի դեպ, նշյալ ամենամյա միջպետական վարկի որոշակի մասը, ըստ էության, անուղղակիորեն փոխհատուցում է ԼՂՀ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ մաքսային սահմանին վճարված հարկերն ու մաքսատուրքերը: Երկրորդ՝ ԼՂՀ կառավարության կողմից ստացված` 8 տոկոս տոկոսադրույքով բյուջետային վարկը նախատեսվում է ուղղել տնտեսական և հիփոթեքային ծրագրերի իրագործմանը»,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մասնավորապես, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության», «Արցախի ներդրումային» և նորաստեղծ «Արցախի սոցիալական ծրագրերի» հիմնադրամներն իրականացնում են բազմաթիվ ծրագրեր` ուղղված գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությանն ու հիփոթեքային վարկավորմ ն սուբսիդավորմանը, որոնց գումարները ներգրավվում են բանկային ռեսուրսներից՝ շատ ավելի բարձր տոկոսներով, իսկ կառավարությունը մասնակի սուբսիդավորում է այդ վարկերի սպասարկումը:
«Այսպիսով` հիշատակված բյուջետային վարկը շահավետ այլընտրանք է հանդիսանում բարձր շուկայական տոկոսադրույքներով բանկային միջոցներին, և ուղղվելու է այդ ծրագրերի ֆինանսավորմանը: Հետևաբար, միայն կարելի է ողջունել այն փաստը, որ պետական բյուջեից ավելի քիչ միջոցներ կուղղվեն տոկոսների սուբսիդավորմանը: Ինչ վերաբերում է պետական բյուջեից վճարվող աշխատավարձերին, թոշակներին ու այլ սոցիալական վճարներին` կարող ենք փաստել, որ պետական բյուջեով նախատեսված եկամտային ու ծախսային հոդվածներն այս պահին կատարվում են ըստ նախատեսված ժամանակացույցի և ծավալների»,- խոսքը եզրափակել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալը:
Մանրամասները՝ այստեղ: