|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հռոմում մատուցված Սուրբ պատարագի ժամանակ Հարավային Ամերիկայի պաշտոնական պատվիրակությանը մաս է կազմել Հ.Մ.Ը.Մ (Հայ մարմնակրթական ընդհանուր միության) Բուենոս Այրեսի ատենապետ՝ եղբ. Հորասիո Թերզյանը:
Այդ առթիվ Թերզյանը իր և հայ ազգի անունից շնորհակալություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով գործում է ի նպաստ մարդկության և հատկապես` հայ ազգի իրավունքների պաշտպանության:
Ատենապետը Հռոմի պապին է ներկայացրել Հ.Մ.Ը.Մ.-ի պատմության, պատմել է համաշխարհային կառույցի և սկաուտական շարժման մասին՝ առանձնացնելով «Արարատ» խմբի կատարած աշխատանքները:
Թերզյանը Հռոմի պապին է հանձնել Հ.Մ.Ը.Մ.-ի «Արարատ» սկաուտական խմբի փողկապը՝ հայտնելով, որ այն ուղարկվել է «Արարատ» խմբի սկաուտների կողմից: