|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» համազգեստների բրենդ կստեղծի։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Քանի որ ես քաղաքացիական եմ, գտնում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստ կրեմ։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս, ԶՈւ պաշտոնական համազգեստը չէ: Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը: Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական բրենդերը»,- ասաց նա` տեղեկացնելով, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։