|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել են առանձին հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Իսկապես, երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում խոսել են այն մասին, որ օրակարգում մի շարք հարցեր կան, առաջին հերթին` խնդրահարույց, որոնք պահանջում են գագաթաժողովի անցկացում: Երկու առաջնորդներն ընդունել են, որ դա անհրաժեշտ է»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ զրույցը եղել է կառուցողական, գործնական և առակայական: