|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ուկրաինան դեռ չի պատասխանել Ստամբուլում նոր բանակցություններ անցկացնելու առաջարկին, որ ներկայացրել է ռուսական կողմը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք հունիսի 2-ին կրկին հավաքվել Ստամբուլում երկրորդ փուլի համար։ Առայժմ, որքան ինձ հայտնի է, պատասխան չի եղել», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ ուղիղ հանդիպում անցկացնելու առաջարկության մասին։
Հիշեցնենք՝ բանակցությունների առաջին փուլը կայացել է մայիսի 16-ին, Ստամբուլում, որտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ գերիների փոխանակում է իրականացվել «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։