Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարության հիմնական արդյունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ամենամյա մամուլի ասուլիսում անվանել է այն փաստը, որ մարդիկ դադարել են մահանալ:
«Մնացած խնդիրները երկրորդական են», - նշել է պետության ղեկավարը:
«Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հենց հիմա: Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, և այդ լարվածությունը տևել է երկար տարիներ: Չեմ կարծում, թե ինչ-որ բան է տեղի ունեցել՝ արտաքին միջամտության հետ կապված: Բախումներ, փոխհրաձգություններ և աննշան փոխհրաձգություններ բազմաթիվ անգամներ են տեղի ունեցել: Ի վերջո, այս ամենը վերածվեց հակամարտության»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Ղարաբաղում վերջին սրացման մեջ Թուրքիայի հնարավոր դերի մասին հարցին:
Մոսկվայի դիրքորոշման էությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում այն է, որ այդպիսի կարգավորումը պետք է ձեռք բերել առանց արյունահեղության: «Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում»,- ընդգծել է Պուտինը:
«Բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ այն պետք է տեղափոխվի ապագա, ֆիքսվի ստատուս քվոն, բայց՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի հնարավորության պարտադիր ստեղծմամբ, որի համար նախատեսվում է ստեղծել, այսպես կոչված, Լաչինի միջանցք, այսինքն՝ սա կապի միջանցք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև»,- պարզաբանել է պետության ղեկավարը:
Ըստ նրա՝ վերջերս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում արձանագրված՝ հրադադարի ռեժիմի խախտումը եզակի էր: «Հուսով ենք, որ այդպես էլ կմնա»,- ասել է ՌԴ նախագահը:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռուսական զորախմբի ավելացման խնդրին, դա հնարավոր է, բայց միայն հակամարտության կողմերի հետ համաձայնությամբ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը: