|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ, որի շրջանակում քննարկվել են մի շարք քաղաքական հարցեր՝այդ թվում նաև Դոնբասում ստեղծված իրավիճակը, հայտնում է gazeta.ru-ն:
Այս մասին հաղորդել է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն՝ մանրամասնելով, որ 2 պետությունների ղեկավարները կարևորել են Դոնբասում բացառապես քաղաքա-դիվանագիտական ճանապարհով խաղաղության հաստատումը:
«Կողմերը խոր անհանգստություն են հայտնել նախևառաջ Ավդեևկայում լարվածության սրացման ու մարդասիրական իրավիճակի վատթարացման առնչությամբ: Նրանք ընդգծել են հրադադարի հաստատման անհրաժեշտությունը»,- նշել է Ցեգոլկոն:
Մինչդեռ Պորոշենկոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:
Հայտնի է, որ Պորոշենկոն պատրաստվում է շուտով Վաշինգտոն մեկնել: