կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-21 11:33
Քաղաքական

Ինքը միշտ անելու ա էն, ինչ ճիշտ ա. Սարոյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

Ինքը միշտ անելու ա էն, ինչ ճիշտ ա. Սարոյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

Արժանի տղա ա. Խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրելուն:

«Սահմանադարական դատարանը նենց ա, որ... Ձեզ ասեմ` Հրայրը նենց ազնիվ տղա ա, ես անձամբ ճանաչում եմ: Ինքը միշտ անելու ա էն, ինչ ճիշտ ա, ինքն իրան չի կեղծի երբեք»,- ասաց նա:

Սարոյանը նորմալ է համարում այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը դեռ մի քանի օր առաջ հանրապետական էր: Ըստ նրա` դա չի խանգարի, որ նա անաչառ կատարի ՍԴ նախագահի լիազորությունները:

«Բոլորս էլ ճանապարհ անցել ենք: Բոլորս պետք ա ճանապարհ անցնե՞նք, թե՞ չէ, էդ սահմանադրական նախագահին խո օդից չե՞նք բերելու, դնենք»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ես վստահ եմ, որ Հրայրը մաքուր ճիշտ տղա ա ու ճիշտ որոշումներ կընդունի»:

Հարցին` քաղաքական հրահանգ կլինի՞ ՍԴ նախագահին, պատասխանեց. «Չէ, չի լինի, տենց չի ըլնում»: