Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես իմ ճառում ներկայացրեցի, որ ՀՀ Սահմանադրությունը խաթարվել է և ՍԴ դատավորին ներիկայացվել է մեղադրանք՝ Սահմանադրությամբ ներկայացված երաշխիքների չպահպանմամբ, այդ թվում նաև ՍԴ-ին չէր դիմվել, որպեսզի ստանային քրեական հետապնդում սկսելու դատարանի համաձայնությունը»,-դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ իր ճառում ինքը ներկայացրել է, որ առանց Թովմասյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, նրա նկատմամաբ քրեական վարույթ է իրականացվել։
«Ինչ վերաբերում է թաքնված օրակարգերին, ապա ասեմ, որ բացարկի հիմքերից մեկը նաև դա է։ Ինչքանով է այն ճիշտ, կոմ ոչ ճիշտ կդժվարանամ գնահատել, որովհետև չունեմ օբյեկտիվ հիմքեր, հենց դրա համար էլ դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացվել, այլ ոչ թե քրեական հանցագործության մասին հաղորդում կամ կարգապահական, որովհետև դրա համար հիմքերը պետք է ավելի հստակ լինեն»,-անդրադառնալով այն լուրին, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին առաջարկել է արագ և մեղադրական եզրակացությամբ ավարտել Հրայր Թովմասյանի գործը, որպեսզի նրան նշանակի Վերաքննիչ դատարանի դատավոր։
Օրբելյանը նշեց, որ դատական պրոցեսն արագացնելու միտում է տեսնում։
Մանրամասն՝ տեսանյութում։