կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-30 16:20
Իրավական

Հրայր Թովմասյանի մասին «Հ1»-ի աղմկահարույց ռեպորտաժում առկա տեղեկությունների մասին պաշտպանը ՀՔԾ է դիմել

Հրայր Թովմասյանի մասին «Հ1»-ի աղմկահարույց ռեպորտաժում առկա տեղեկությունների մասին պաշտպանը ՀՔԾ է դիմել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկանալու Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» բաժնում թողարկված աղմկահարույց ռեպորտաժում առկա տեղեկությունների մասին։

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դիմումը եւ կից կատարել նաեւ գրառում․

«ՈՒ ո՛չ մի ձուկ ու ո՛չ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք բոլորի թաթիկները!!!

Սկսում ենք երեկվա հանցագործությունը կատարած անձանց շրջանակի բացահայտմանն ուղղված գործողություններ։

Հ.Գ. Կազմակերպիչն արդեն պարզ է... »։

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խումբը գրեթե կեսգիշերին շտապ հայտարարություն է տարածել, որում երկրի գլխավոր հեռուստաալիքին մեղադրել է քննության նյութերի տարածման եւ դրանց միտումնավոր լուսաբանման, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման մեջ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, դատապարտելով հարկատուների միջոցների հաշվին գոյություն ունեցող, ըստ էության, պետական հեռտուստաալիքի միակողմանի քարոզչական լրատվական քաղաքականությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջել է «անհապաղ կանխել նրա անտանելի տեղեկատվական քաղաքականությունը»: «Մեդիա պաշտպանը» դիմել է նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների: