Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել էինք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկեց քննարկել որոշ դեղեր մարտի 1-ից դեղատոմսերով բաց թողնելու խնդրին:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց որոշման հիմքերը՝ հայտարարելով, որ դա առաջին հերթին ի նպաստ հիվանդի է: Փոխնախարարն ասաց, որ ընթացակարգերը ներկայացված են` ինչպես են դեղերը բաց թողնելու, դեղատոմսերը գրվելու, ապա հավելեց, որ դա արտառոց բան չէ միջազգային պրակտիկայում, միշտ էլ բոլոր ժամանակներում, նաև` ՀՀ-ում, դեղերի` դեղատոմսով դուրս գրումը երբևիցե չի դադարեցվել: Ըստ նրա` արտադրողներն են որոշում` տվյալ դեղը դեղատոմսո՞վ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ըստ վտանգավորության աստիճանի, փորձարկման հետ կապված և այլն:
«Վերջին որոշումը հիմնված էր ուսոմնասիրությունների վրա. հասկացել են, որ տեղի է ունենալու հիվանդների հոսքի ավելացում: Նախկինում ամեն տարի դուրս է գրվել 1 մլն 800 հազարից մինչև 2 մլն, ինչը նշանակում է` հիվանդին չորս-հինգ դեղ դեղատոմսով է դուրս գրվել: Դա արվել է թմրանյութերի, հոգեմետ դեղերի, արտոնյալ դեղերի դուրս գրման ժամանակ»,- ասաց Խաչատրյանը:
Ելույթով հանդես եկավ նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով` մենք ունենք այնպիսի վարքագծային կանոններ, երբ որևէ նման փոփոխության, որ աշխարհում ընդունված է, ուղղված է բնակչության առողջապահությանը, մեզ մոտ այլ արձագանք է ստանում:
«Հաճախ մենք էլ` քաղաքական գործիչներս, փորձագետները, սկսում ենք սրա վրա յուղ լցնել, որը իրականում չի նպաստում բուն նպատակին: Մանավանդ` եթե 1150-ը մնալու է նույն կերպ և խնդիր չի առաջացնելու, ես կարծում եմ, որ մեր գործը, հանձնաժողովի գործը պետք է լինի բացատրել, որ սա արվում է բնակչության համար: Աշխարհում ընդունված կարգ է այլապես մենք անընդհատ քաղաքակիրթ նորմերից սկսում ենք աղմուկ հանել: Թեկուզ ցավոտ, բայց հասարակությանը պետք է վարժեցնենք քաղաքակիրթ կանոններին»,- եզրափակեց պատգամավորը: