|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կա պրոֆեսիոնալ իրավաբանների վեճ. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով հարցին` ի վերջո, դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը սահմանադրակա՞ն էր, թե՞ ոչ:
«Արտահերթ նիստի օրակարգում ունեինք երկու նախագիծ: Մեկն` այսօր գործող դատական օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելու մասին, մյուսը` նոր դատական օրենսգիրքը: Չմտնելով իրավական նրբությունների մեջ, զուտ բովանդակային առումով լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը սահմանադրական օրենք չէր, մյուսը հարյուր տոկոս սահմանադրական է, որովհետև բերվել էր նոր դատական օրենսգիրք»,- ասաց նա:
Վարդանյանն ընդգծեց, որ դա աղմուկ էր ոչնչից, և երկու օրվա այդ անցուդարձը անպտուղ քննարկում էր: «Իրենց ներկայությունն ակնառու դարձնելու փորձ էր, անպտուղ քննարկում էր, նույնիսկ իմ` բովանդակային առումով ոչ սահմանադրական օրենք գնահատելը այստեղ կապ չունի, որովհետև օրենքն անցավ հենց 63 ձայնով»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` որևէ պատգամավոր չի կարող նշել, որ բարելավումներ չէին նախատեսված օրենքով: «Վեճը գնաց ոչ թե օրենքի շուրջ, այլ վեճը դարձավ այն` սահմանադրական էր, թե` ոչ»,- նշեց նա: