Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՏաԼույս» երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանի արձագանքը՝ ԿԳՄՍ փոխնախարարի՝ երեխաների ելութը խոչընդոտելու դեպքի առնչությամբ․
«Ընկերնե´ր ջան, շնորհակալ եմ բոլորիդ ձեր սրտացավության, զանգերի, նամակների համար:
Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկական երգչախմբի հունիսմեկյան ելույթը ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից սադրանքներով և հայհոյանքներով չեղարկելու, այն քաղաքական մրցակցության վերածելու փոխնախարարի տագնապալի քայլերը, խոսույթը (էս ամենը ես եմ կարգավորում, ես կչեղարկեմ, ես եմ որոշում, ես թույլ չեմ տա ժամանակին համերգը սկսել, ես ես..), խամաճիկի կարգավիճակում հայտնվելը և իր անհավասարակշիռ գործողություններից բխող իմ զգացումներն ավելի խոցելի էին, քան այն, որ մենք տվյալ միջոցառմանը չմասնակցեցինք:
Համերգը սկսվեց մեկ ժամ շուտ` առանց հանդիսատեսի ներկայության: Դատարկ հրապարակում ելույթ ունեցող մանկական մյուս խմբերի համար սա մեծ հարված էր (լուսանկարը` մեկնաբանություններում)
Պարո´ն փոխնախարար` Դանիել Դանիելյան, բոլոր ներկաները` նույնիսկ Ձեզ թիմակից, համոզվեցին, որ դուք զուրկ եք բարոյական նորմերից, հետևաբար` հասկանալի է, որ ժամանակին, դեռ մանկուց, ձախողել եք ձեր արժեքային համակարգի շուրջ աշխատանքերը: Համոզմունքներս վերահաստատվեցին, երբ իմացա, որ դուք մասնագիտությամբ խմբավար եք:
Նկարները` երեկ, ետնաբեմից, ժամը` 14:15:
ՏաԼույսը սթրեսակայուն է, տիրապետում է ինքնակառավարման արվեստին և նման երևույթները միայն ապմրապնդում են տալույսցիների ոգին:
Շատ սիրեք Ձեր երեխաներին, որ մեծանալով` չունենան բարդույթներ ու չարություն չսփռեն: Եվ ընդհանրապես` շա՜տ սիրեք իրար: Ու մի´ ստեք:
ՀԳ. Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին Ազնավուր հիմնադրամը: Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով: Միջոցառման կազմակերպիչն էլ Ազնավուր հիմնադրամն էր: Սպասում ենք արձագանքի»։