Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի ղեկավար կազմը ս․թ․ մարտի 6-ին կարևոր հանդիպում ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար կազմի հետ, մասնավորապես՝ Էներգետիկայի, բնապահպանության և տարածքային զարգացման գծով ղեկավար Անդրեա Բագգիոլիի հետ։
Ասոցիացիայի կողմից բարձրաձայնվեցին Հայաստանում առկա խնդիրները և դրանցում Եվրոմիության մասնակցության կարևորությունը՝ մասնավորապես օրենսդրական բարեփոխումների, բնապահպանական, տեխնիկական, ֆինանսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում զարգացման ուղղություններով։ Այդ առումով, հայկական կողմը բարձր գնահատեց ՀՀ եվրոինտեգրման ճանապարհին վերականգնվող էներգիայի ոլորտում ԵՄ-ի անշահախնդիր մասնակցությունն ու պատրաստակամությունը զարգացման նոր լիցք հաղորդելու Հայաստանում մաքուր էներգետիկայի զարգացման գործում՝ կարևորելով հատկապես վերջիններիս կողմից ներդրող գործարարների իրավական շահերի պաշտպանության ուղղությամբ համապատասխան աջակցություն ցուցաբերելու հիմնահարցերը։
Պարոն Բագգիոլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Ասոցիացիայի պատվիրակներին եվրոպական կողմի հետ արդյունավետ աշխատելու և համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու պատրաստակամության համար։ Կողմերը, կարևորելով Հայաստանում վերանակնգնվող էներգիայի զարգացման առաջնահերթությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերեցին ուժեղացնել փոխադարձ շահերի և կապերի ներգրավածությունը ոլորտում առաջընթաց ապահովելու՝ հատկապես եվրոինտեգրման համատեքստում ոլորտում փոխադարձ փորձի փոխանակության և միջգերատեսչական կապերի ամրապնդման առումով։