կարևոր
2215 դիտում, 1 օր առաջ - 2025-06-04 17:48
Աշխարհ

Ադրբեջանն ու Չինաստանը նպատակ ունեն զարգացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները

Ադրբեջանն ու Չինաստանը նպատակ ունեն զարգացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները
Ալիեւի՝ վերջերս Պեկին կատարած այցի ընթացքում Ադրբեջանն ու Չինաստանը ստորագրել են երկու երկրների միջեւ կապերի խորացումը խորհրդանշող նոր համաձայնագրեր, որոնք դարձել են արեւմտյան վերլուծական կենտրոնների ուշադրության առարկան: Վերականգնվող էներգիայի ոլորտում համգործակցության շեշտադրումը մեկ քայլ առաջ է Ադրբեջանի ջանքերում՝ ավելացնելու էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրությունը՝ միաժամանակ ամրապնդելով նրա կապերը ՉԺՀ-ի հետ:

Վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում համագործակցության հետ կապված համաձայնագրերից մեկը ենթադրում է ներդրումային գործընկերություն Ադրբեջանի էներգետիկայի նախարարության եւ Universal Solar Azerbaijan LLC ընկերության միջեւ՝ Գոբուստանում 100 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան կառուցելու համար (օբյեկտի շահագործումը նախատեսվում է 2026 թ-ին): Լրացուցիչ համաձայնագրեր են ստորագրվել նաեւ China Datang Overseas Investment Co. Ltd.. Բույուկշոր լճում 100 ՄՎտ հզորությամբ լողացող արեւային էլեկտրակայան կառուցելու եւ SOCAR Green LLC եւ PowerChina Resources Limited ընկերությունների հետ՝ 160 մՎտ հզորությամբ արեւային էլեկտրակյան, որը նախատեսվում է գործարկել 2028ին: Ադրբեջանի էներգետիկայի նախարարության, SOCAR Green -ի, China Datang-ի եւ PowerChina-ի միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել երկու ԳՎտ հզորությամբ ծովային հողմային էլեկտրագեներատորի կառուցման առանձին նախագծի վերաբերյալ: ՉԺՀ-ի էլեկտրաէներգետիկայի պլանավորման եւ նախագծման ինստիտուտի հետ փոխըմբռնման մեկ այլ հուշագիր վերաբերում է էլեկտրաէներգետիկական համակարգի նախագծմանը եւ 2028 թ-ից հետո ցանցին վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրմանը: Այս բոլոր համաձայնագրերը խոսում են «կանաչ» էներգիայի երկարաժամկետ զարգացման եւ ածխածնի արտանետումների կրճատման ամուր հանձնառության մասին:

Ադրբեջանի համագործակցությունը ՉԺՀ-ի հետ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում Բաքվին տալիս է ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական առավելություններ: Տնտեսական տեսանկյունից Չինաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս արդյունավետ ծրագրեր իրականացնել վերակնգնվող էներգիայի ոլորտում: Չինաստանում մաքուր էներգիայի արտադրութայն արագ զարգացումը հանգեցրել է ֆոտոգալվանային արեւային մոդուլների արժեքի 50%-ով նվազմանը, իսկ ցամաքային եւ ծովային հողմային տեխնոլոգիաները 40%-ից 70%-ով ավելի էժան են՝ համեմատած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ շուկաների հետ: Ավելի ցածր ծախսերը ստիպում են արագացում բարձրացնել Ադրբեջանում «կանաչ» անցման կոմերցիոն արդյունավետությունը՝ թույլ տալով ավելի արագ կառուցել արեւային եւ քամու էներգիայի հզորությւնները համեմատաբար ավելի քիչ կապիտալ ներդրումների դեպքում:

Չինաստանի հետ համաձայնագրերի իրականացումը կօգնի Ադրբեջանին մեծացնել վերականգնվող էներգիայի ներքին արտադրությունը՝ միաժամանակ արտահանելով բնական գազ։ Օրինակ, ակնկալվում է՝ գոբուստանում արեւային էլեկտրակայանի նախագծի իրականացումը թույլ կտա տարեկան արտադրել մոտ 180 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա եւ տնտեսել 39 մլն խմ բնական գազ։ Համապատասխնաբար, այդ ծավալները կարող են վերահղվել եվրոպական շուկաներ, ինչը կմեծացնի մերձկասպյան երկրի արտահանման եկամուտները՝ նպաստելով կայուն տնտեսական աճին։ Բացի այդ, քննարկվող համաձայնագրերի իրականացումը նոր հնաավորություններ կստեղծի Ադրբեջանում աշխատանքի տեղավորման համար՝ նպաստելով առկա սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմմանը: «Կանաչ» նախագծերի կողմնակիցները մատնանշում են նաեւ ածխաթթու գազի արտանետումների կրճատումը՝ մեղմելով շրջակա միջավայրի վատթարացման հետեւանքները եւ նպաստելով բնակչության առողջության երկարաժամկետ բարելավմանը: Ռազմավարական առավելությունների տեսանկյունից Չինաստանի հետ համագործակցությունը սերտորեն կապված է Ադրբեջանի վերականգնվող էներգիայի ազգային նպատակների հետ: Մինչեւ 2030ը Բաքուն նախատեսում է գրեթե կրկնապատկել էլեկտրակայանների դրվածքային հզորությունը՝ կենտրոնանալով 6,5 ԳՎտ համակցված արեւային, քամու եւ հիդրոէներգետիկայի վրա: Միեւնույն ժամանակ, վերականգնվող էներգիայի աղբյուրները կկազմեն երկրի էներգետիկ հաշվեկշռի առնվազն 30%-ը: Ակնկալվում է, որ ՉԺՀ-ի հետ համաձայնագրերի իրականացումը էական ներդրում կունենա այդ նպատակների իրականացման եւ Ադրբեջանում «կանաչ» էներգետիկ անցման առաջխաղացման գործում: Բացի ազգային էներգետիկ նպատակների իրականացմանը նպաստելուց՝ ՉԺՀ-ի հետ հարաբերությունների խորացումը նպաստում է Բաքվի ավելի լայն ջանքերին, որոնք ածխաջրածիններ արտահանողի ավանդական դերը լրացնում են այլընտրանքային էներգետիկայով: 2024 թ-ի վերջին Ապշերոնը հյուրընկալեց COMP 29 կոնֆերանսը, որը դարձավ հեռանկարային հարթակ իր միջազգային հեղինակության ամրապնդման համար՝ որպես մաքուր էներգիայի վրա կենտրոնացած հեռանկարային երկիր: Այս համատեքստում ՉԺՀ-ի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնումը նաեւ ամրապնդում է իրեն որպես գլոբալ էներգետիկ անցման ակտիվ եւ կայուն զագացմանը միտված մասնակից դիրքավորելու Ադրբեջանի ձգտումը:

Բաքուն ձգտում է ամրապնդել իր դիրքերը որպես ՛կանաչ» էներգետիկայի կենտրոն Հարավային Կովկասում՝ ավելացնելով վերականգնվող էներգիայի արտադրությունը եւ «կանաչ» էլեկտրաէներգիայի արտահանումը եվրոպական շուկաներ: Արեւային եւ հողմային էլեկտրակայանների զարգացման եւ ցանցերի ինտեգրման եւ փոխանցման համակարգերի պլանավորման ոլորտում ՉԺՀ-ի հետ համագործակցության մասին համաձայնագրերն անհրաժեշտ են վերականգնվող էներգիայի արտադրությունն ավելացնելու համար՝ դրա հետագա փոխանցմամբ ներքին եւ արտաքին շուկաներ: Ադրբեջանում վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների ընդլայնումը համահունչ է Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ եռակողմ եւ բազմակողմ համաձայնագրերին՝ «կանաչ» էլեկտրաէներգիան Եվրոպա համատեղ արտահանելու վերաբերյալ: Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը միավորող «Կասպյան կանաչ էներգետիկ միջանցք» նախագիծը հետաքրքրություն է առաջացրել Մերձավոր Արեւելքի եւ Չինաստանի ընկերությունների շրջանում, հայտնել է էներգետիկայի փոխնախարար Զեյնալովը: Նախագիծը նախատեսում է երեք երկրների էներգահամակարգերի միավորում եւ Եվրոպա վերականգնվող էներգիայի մատակարարման երթուղու ստեղծում, եւ ապրիլի սկզբին «մենք հուշագիր ստորագրեցինք Ասիական զարգացման բանկի եւ Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի հետ՝ ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը ֆինանսավորելու վերաբերյալ»:

Այս նախաձռնությունները կոչված են ոչ միայն նպաստելու էլեկտրաէներգիայի արտահանմանը, այլեւ ռազմավարական հնարավորություն ընձեռելու Ադրբեջանին՝ դիրքավորվել որպես Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը եւ Եվրոպան կապող «կանաչ» էներգետիկ միջանցքի գաղափարի իրականացման առանցքային տարանցիկ երկիր:

Տալով արժեքավոր տնտեսական եւ ռազմավարական առավելություններ՝ ՉԺՀ-ի հետ համագործակցությունը միեւնույն ժամանակ նաեւ սահմանափակումներ է դնում Ադրբեջանի ռազմավարության վրա Էներգիայի վերականգնվող աղբյուրների մասով, զգուշացնում են արեւմտյան վերլուծական կենտրոնները: Քանի որ մերձկասպյան երկիրը ձգտում է մեծացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների հզորությունները՝ ՉԺՀ-ից արեւային եւ հողմային տեխնոլոգիաների ներմուծումը կարող է ոչ միանշանակ ազդել տեղական արդյունաբերության հեռանկարների վրա, եթե Ադրբեջանը ձգտում է զարգացնել ներքին արտադրությունը եւ առավելագույն տնտեսական օգուտներ ստանալ վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումից: Քանի որ առաջադեմ արեւային, հողմային եւ կուտակային համակարգերը գործարկվում են, Ադրբեջանին կարող է անհրաժեշտ լինել մշակել ռազմավարություններ՝ երկարաժամկետ սպասարկման հարաբերությունները եւ մասնագետների պահանջները կառավարելու համար այդ օբյեկտների ողջ կյանքի ընթացքում, որը կարող է լինել մի քանի տասնամյակ: Այս ռազմավարությունները կարող են նաեւ օգնել Ադրբեջանին լուծել այդ խնդիրները: Սա հատկապես ակտուալ է նորարարական տեխնոլոգիաների համար (օրինակ՝ լողացող արեւային կայանքներ եւ ծովային հողմակայաններ Կասպից ծովում), որտեղ մասնագիտացված գիտելիքներն ու սարքավորումները կարեւոր կլինեն ընթացիկ շահագործման համար։ Չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ համաձայնագրերն արդեն պետությանը ապահովում են զգալի տնտեսական եւ ռազմավարական նախապատվություններ, կան նաեւ լրացուցիչ հնարավորություններ ՉԺՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու համար: Նախաձեռնությունները, ինչպիսիք են համապարփակ վերապատրատման ծրագրերի կազմակերպումը, հմտությունների փոխանցմանը նպաստելը եւ համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծումը՝ տեխնոլոգիան տեղական պայմաններին հարմարեցնելու համար, կարող են երկարաժամկետ հեռանկարում զգալիորեն բարելավել իրավիճակը: Համագործակցության ընդլայնումը եւ բաղադրիչների արտադրության ներառումը եւ տեղական մատակարարման շղթայի զարգացումը կարող են հանգեցնել կարեւոր մուլտիպլիկատիվ էֆեկտների: Այս միջոցառումները ոչ միայն կստեղծեն նոր աշխատատեղեր եւ կամրապնդեն տեղական անձնակազմը, այլեւ կնպաստեն ավելի լայն տնտեսական դիվերսիֆիկացմանը՝ ապահովելով, որ վերականգնվող էներգիայի զարգացումը նշանակալի ներդրում ունենա երկարաժամկետ ազգային զարգացման նպատակների իրականացման գործում: Միեւնույն ժամանակ, աճող աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում Հարավային Կովկասի գործերում ՉԺՀ-ի հետագա ներգրավումը, հնարավոր է, որոշակի ռիսկեր էլ կրի։

Հ.Գ. հաշվի առնելով Կասպից ծովի քամու հնարավորությունները՝ Կանաչ ջրածինը Ադրբեջանի երկարաժամկետ էներգետիկ ռազմավարության մի մասն է, հայտարարել է էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը Լոնդոնում ՎԶԵԲ-ի տարեկան նիստի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ: Քամու էներգիայի արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկը կարող է ուղղված լինել ջրածնի արտադրությանը, որն այնուհետեւ կարող է վերածվել էլեկտրաէներգիայի կամ արտահանվել», - ասաց նա:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի