|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հերթական հանդիպումն է անցկացրել ճյուղային քննարկումների շրջանակում, այս անգամ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից երկարաժամկետ պայմանագրերի կնքման ազդեցությունը և նպատակահարմարությունը մասնավոր ընկերությունների հետ։ Անդրադարձ է եղել արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված հնարավոր քայլերին, ինչպես նաև ներքին շուկան արտադրողի համար առավել կանխատեսելի և կայուն դարձնելու հեռանկարին։
Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝ հատկապես խոսելով հարկային բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման և որակյալ կաթ մթերելու անհրաժեշտությունից։ Ըստ արտադրողների՝ բարձր ԱԱՀ-ն ոչ միայն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա, այլ նաև առողջապահական ռիսկեր է առաջացնում։ Խնդրի առնչությամբ հնարավոր լուծումների շուրջ քննարկում է ծավալվել։
Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անհատների կողմից նմուշառումը կանոնակարգված դարձնելու հարցին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ճյուղի մասնավոր հատվածի հետ ևս ամփոփել առաջարկները և ուղենշել հետագա քայլերը։