կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-07 10:45
Տնտեսական

Կաթի շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները. ՍԱՊԾ

Կաթի շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմակերպությունը, անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ:

Ըստ այդմ՝ Ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումների է արել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա և ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բոնիլաթ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), Մարիլա ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 2.5%), «Թամարա» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Պարգև» («Աշտարակ կաթ») ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%) Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), Իգիթ ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Մեր երկիր» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5-4.5%):

Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննություննրի արդյունքում մանրէաբանական ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով անհամապատասխանություն արձանագրվել է «Բիոկաթ» ընկերության արտադրանքում: Նմուշներից ոչ մեկում բուսական յուղ չի հայտնաբերվել:

Հարկ է նշել, որ փորձաքննության արդյունքներով, արձանագրվել է յուղային մասի շեղումներ մակնշման վրա հայտարարագրված ցուցանիշներից: Մասնավորապես՝ «Իգիթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 5,4%, «Բանդիվան Կաթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,6%-ի փոխարեն արձանագրվել է 4%, «Ապարան գրուպ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 4,9%, «Պարգև» («Աշտարակ կաթ») ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,9%, «Դուստր Մարիանա» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,4%: Յուղի զանգվածի շեղումները պայմանավորված են արտադրական գործընթացում տեխնոլոգիական ռեժիմների խախտումներով և լաբորատոր կարողությունների կամ բացակայությամբ, կամ ոչ պատշաճ օգտագործմամբ:

Սպառողին տրվել է ոչ հավասի տեղեկատվություն, ուստի Ծառայության կողմից տրվել են խիստ հանձնարարականներ արձանագրված անհամապատասխանությունները վերացնելու համար: Ինչ վերաբերում է «Բիոկաթ» ընկերությանը, ապա Ծառայությունը հանձնարարել է կասեցնել տվյալ արտադրանքի արտադրությունը, սանիտարահիգիենիկ մշակման և աղտահանման ենթարկել արտադրական գործընթացում օգտագործվող գույքն ու սարքավորումները և թողարկել փորձնական արտադրանք՝ արդյունքները ներկայացնելով վերահսկող մարմնին:

Ծառայության կողմից նմուշառված խմբաքանակների մասին տեղեկատվությունը փոխանցվել է «Հետք» հասարակական կազմակերպության ներկայացուցչին, որպեսզի նրանք իրացման ցանցից կատարեն հսկիչ գնումներ նույն արտադրատեսակների նույն խմբաքանակներից:

Ի դեպ, «Հետքի» հետ ցանկը նախապես համաձայնեցվել է: Համաձայն նախնական պայմանավորվածության, «Հետք»-ը պետք է փորձաքննություն իրականացներ նմանատիպ ցուցանիշների նկատմամբ, սակայն, երբ համադրվել են Ծառայության և «Հետք»-ի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքները, պարզվել է, որ յուղի զանգվածային մասին որոշում նրանց կողմից չի իրականացվել:

Նաև՝ միայն այդ ժամանակ է պարզվել, որ, «Հետք»-ը հսկիչ գնումներն արվել է այլ խմբաքանակներից՝ այդ մասին չտեղեկացնելով Ծառայության մասնագետներին: Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները՝ անհամապատասխանությունների մասով, փոխանցվել են «Հետք»-ին և համատեղ քննարկվել: «Հետք»-ին նաև առաջարկվել է երկու կողմերի՝ տարբեր լաբորատորիաներում իրականացրած փորձաքննություների արդյունքները բուսական յուղի վերաբերյալ վերստուգել երրորդ լաբորատորիայում. առաջարկը մերժվել է:

«Հետքը»-ն իր հրապարակման մեջ նշում է՝ «ՍԱՊԾ իրականացրած փորձաքննությամբ՝ 13 նմուշից միայն 1-ում է հայտնաբերվել մանրէաբանական ցուցանիշների խախտում. աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ՝ «Բիոկաթ»-ում: …Սակայն, ինչպես այս, այնպես էլ մնացած 13 նմուշների փորձաքննությունն իրականացվել է ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջով, որը չի տարածվում կաթի և կաթնամթերքի վրա և ուժը կորցրած է համարվում՝ ՄՄ ՏԿ 033/2013 –ի՝ ուժի մեջ մտնելուց հետո:» Հետք լրատվականի այս հայտարարությունը ԵԱՏՄ տեխնիկակական կանոնակրգերի մասով չի համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ կարող է գցել ինչպես սպառողներին, այնպես էլ արտադրողներին:

Փաստացի իրենց կողմից իրականացվում է օրենսդրական պահանջների խեղաթյուրում և կողմնակալ մեկնաբանություն: Ծառայությունը համագործակցության շրջանակներում փորձել է մասնագիտական պարզաբանումներ տալ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, սակայն դրանք «Հետք»-ի կողմից չեն ընդունվել: Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին ծանոթանալ ԵԱՏՄ տեխնիկակակն կանոնակարգերին հետևյալ հղումներով՝ Технический регламент Таможенного союза “О безопасности молока и молочной продукции” (ТР ТС 033/2013) http://docs.cntd.ru/document/499050562. Технический регламент Таможенного союза ТР ТС 021/2011 О безопасности пищевой продукции http://docs.cntd.ru/document/902320560. Անհրաժեշտության դեպքում Ծառայությունը պատրաստակամ է ներկայացնել պարզաբանումներ:

ՍԱՊԾ