կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-22 20:25
Հասարակություն

ՍԱՊԾ-ն խիստ վերահսկողության է ենթարկելու կաթնամթերքի արտադրությունը

ՍԱՊԾ-ն խիստ վերահսկողության է ենթարկելու կաթնամթերքի արտադրությունը

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում գործող կանթնամթերքի արտադրություններում իրականացված վերահսկողական միջոցառումները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված բողոքները վկայում են այդ ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին: Այս կապակցությամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 22-ի հրավիրել էր կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու ոլորտում արծածված խնդիրները և փնտրելու լուծման ուղիները:

Ինչպես տեղեկացնում է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հորդորեց կաթնամթերքի արտադրության ներկայացուցիչներին, որպեսզի հետևեն սննդամթերքի ոլորտում առկա նորմերին և կարողանան ապահովել սպառողին բարձորակ սննդամթերքով:

«Կաթնամթերքի ոլորտում առկա խնդիրները բազմապիսի են: Դրանք են կաթի մթերման կազմակերպման խնդիրը, պաստերիզացման պահանջների խախտումները և այլն: Այս նորմերի խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության: Մենք չենք ցանկանում արտադրողներին վնաս տալ, մենք ցանկանում ենք, որպեսզի մեր քաղաքացիները օգտվեն որակյալ ապրանքից»,- ընդգծեց Դանիելյանը:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն իր հերթին մասնավորեցրեց ոլորտում առկա խնդիրները:

«Կաթնամթերքի արտադրությունը համարվում է առավել բարձր ռիսկային արտադրություն սննդամթերքների մեջ: Այս սննդամթերքն ունի կարճ պիտանելիության ժամկետ և ջերմային ռեժիմի պահպանման անհրաժեշտություն: Այս ոլորտում առաջին կարևոր խնդիրներից կաթի հումքի պատշաճ որակի ապահովումն է: Երկորդ կարևոր պահանջը կաթի պաստերիզացման ապահովումն է: Տվյալ պահանջը համարվում է ամենխիստը կաթնարտադրության ոլորտում, և չպաստերիզացված կաթը արտադրություններում բացառվելու է: Մյուս պահանջները վերաբերվում են բաղադրիչների անվտանգությունը հաստատող փաստաթղթերի առկայությանը և կաթնամթերքի լաբորատոր փորձաքննության անցկացմանը»,- ասաց Դանիելյանը: