|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 321 դիտարկում։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Արդյունքում՝ 229 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91 կազմակերպությունում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում, մասնավորապես՝
50 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, որոնց վաճառքը կասեցվել է:
12 կազմակերպությունում հայտնաբերվել է ընդանուր թվով 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք, որի իրացումը կասեցվել է, խմբաքանակը ոչնչացվել:
7 տնտեսավարող փոխել է ոլորտի գործունեությունը, 5-ը՝ դադարեցրել, 1 իրացման կետ չի աշխատել:
16 տնտեսավարողի մոտ դիտարկումները դեռ շարունակվում են:
«ՍԱՏՄ-ն կոչ է անում է քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է և հորդորում՝ ցանկացած սննդամթերքի ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացում կամ շրջանառություն նկատելու-հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010206040 և 012906090 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ: