Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տո, Հանրապետական կուսակցությունը ո՞նց չի առաջադրի, խի դուք մտածում եք, որ ուրիշ մարդ պիտի առաջադրի՞. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Նա ևս ասաց, որ Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի է: «Այո, իմ համար, հա, անփոխարինելի ա: Եթե որևէ մեկը մտածում ա, որ իրանից շատ խելացի, գիտակից և հայ ազգին ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, շատ շփոթվում եք»,- ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը` 2014 թվականին Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ չի հավակնի երկրի առաջնորդի պաշտոնին, նա արձագանքեց. «Էն վախտ ուրիշ քաղաքականություն էր, ուրիշ երևույթ էր, հիմա ԱԺ-ն լրիվ այլ է, հիմա Սահմանադրություն է փոխվել: Դա արդեն քաղաքականություն է որոշում, կուսակցությունն է որոշում` ով լինի»:
Հարցին էլ` հստակ որոշում կա՞, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, պատգամավորը պատասխանեց. «Իմ հմար` ոչ թե հստակ, այլ` 100 տոկոսով: Ուզում եմ, որ ինքը լինի, ես իրան վստահում եմ, որովհետև իրա հետ առաջին օրվանից` 89 թվականից, քայլ առ քայլ, սանտիմ-սանտիմ ճանապարհ ենք անցել, ու ինքը միշտ նվիրված ա եղել էս երկրին ու ժողովրդին, ամեն ինչի մեջով անցել է, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան` լրիվի հետ ծառայել ա: Ինքը էս երկրի համար բոլոր տեսակի ծառայությունները մատուցել ա` շարքայինից մինչև նախագահ»:
Գրիգորյանը հիշեցրեց, որ այսօր վարչապետը Կարեն Կարապետյանն է: «Էսօր ինքը չի վարչապետ, Կարեն Կարապետյանն ա: Ձեր համար ի՞նչն ա զարմանալի, բաց կամ փակ, լուբոյը կարա լինի, հայ մարդ, որին ընտրեն, նա էլ կլինի»,- ասաց նա:
Հարցին` եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի, ի՞նչ կլինի, նա պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի լինի: Առաջինը` կընտրվի, կնշանակվի, և երկրորդն էլ` մեր ազգը ժամանակների հետ ամեն տեսակների մարդ էլ կգա: Եթե հույս ունես, որ Սերժից հետո հայ ազգը կվերանա, սխալվում ես, մի միլիոն տարի ապրելու ենք, քո պես մի միլիարդ լրագրող կգա, էդ հարցը կտա»:
Պատգամավորը հավելեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր փորձով: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, նա ասաց. «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, կարող ա ապագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, Վազգենից էլ, Լևոնից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք, չկա տենց մարդ: Եթե իմ կարծիքն ա` ինքն ա, վսյո»: