Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի կանխատեսում մարտիմեկյան դեպքերի կրկնություն, թեեւ Հայաստանում սկսվել են քաղաքական նոր փուլ եւ նախընտրական պայքար: «Եվ կապ չունի, հերթական, թե արտահերթ ընտրություններին են պատրաստվում քաղաքական ուժերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` հավելելով, սակայն, որ քաղաքականության մեջ երբեք պետք չէ ասել երբեք:
Ըստ քաղաքագետի` Վարշավայում օրերս ընդունված հռչակագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի որոշակի հարաբերությունների նոր մակարդակ, ֆինանսական աջակցություն, վիզային ռեժիմի հետ կապված նոր քաղաքականություն է ենթադրում: Այստեղ շեշտադրվում են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությանն անդրադառնալով՝ Ս. Մինասյանը շեշտեց, որ համանախագահները նշել են ռազմական ուժի չկիրառումը, եւ ավելացրեց, որ ադրբեջանական կողմից ռազմատենչ հայտարարությունները փոքր-ինչ նվազել են:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ կարգավորման գործընթացում Ֆրանսիան փոխարինի ավելի ակտիվորեն ներգրավված Ռուսաստանին, քաղաքագետը պատասխանեց, որ հնարավոր է, սակայն Ֆրանսիայի դերը սահմանափակվելու է միայն կարգավորման գործընթացի շարունակմանն աջակցմամբ:
Իսկ ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձին եւ նրա նշանակմանը վարչապետի պաշտոնում, Ս. Մինասյանը նշեց, որ ներկայումս Քոչարյանը չունի կուսակցություն, եւ չի կարծում, թե ՀՀԿ-ն կուզենար այս պահին Ռ. Քոչարյանին տեսնել վարչապետի պաշտոնում: