Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ-Փի-ՋԻ» ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանի մարզերում ու Երևանում 1120 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել, ըստ որի՝ պարզ է դարձել, որ իշխանությունների հանդեպ ընդհանուր վստահությունը փոքր-ինչ աճ է արձանագրել, թեև ընդհանուր ցուցանիշները բավարար չեն:
Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 4.7 տոկոսը պատասխանել է, որ լիովին վստահում է իշխանությանը, իսկ 20.4 տոկոսը նշել է` ավելի շուտ վստահում է: Հարցվածների գերակշիռ՝ 47.5 տոկոսը ընդհանրապես չի վստահում իշխանությանը, իսկ 23.4 տոկոսն ավելի շուտ չի վստահում:
Հասարակության շրջանում ընդդիմությունը նույնպես վստահության ցածր ցուցանիշ ունի: Այսպես՝ հարցվածների միայն 4.9 տոկոսն է նշել, որ լիովին վստահում է ընդդիմությանը, 19.3 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է, 43.7 տոկոսն ընդհանրապես չի վստահում, իսկ 26.2 տոկոսն ասել է` ավելի շուտ չի վստահում:
«Հարցին` ում կցանկանայիք տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ից, 27,3 տոկոսը պատասխանել է՝ Կարեն Կարապետյանին, 24,8 տոկոսը՝ Սերժ Սարգսանին, 8,6 տոկոսը` Վիգեն Սարգսյանին: Իսկ ընդդիմությունից որպես վարչապետի նախընտելի թեկնածու 26,5 տոկոսը նշել է Գագիկ Ծառուկյանին, Նիկոլ Փաշինյանին՝ 15,3 տոկոսը, Ժիրայր Սեֆիլյանին՝ 5,6 տոկոսը, Զարուհի Փոստանջյանին՝ 4,9 տոկոսը, Էդմոն Մարուքյանին՝ 3,1 տոկոսը, Նաիրա Զոհրաբյանին՝ 1,9 տոկոսը, Պարույր Հայրիկյանին՝ 1.4 տոկոսը և Արմեն Մարտիրոսյանին՝ 0.3 տոկոսը»,- հայտնեց Նավասարդյանը: