| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Էֆեկտիվ աշխատելու դեպքում» Կարեն Կարապետյանն իրեն 2018 թվականին կրկին տեսնում է վարչապետի պաշտոնում: Նման հայտարարություն ՀՀ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀ վարչապետը` անդրադառնալով հարցապնդումներին, թե որտե՞ղ է տեսնում իրեն 2018 թվականին:
Կարապետյանը կրկնեց, որ չի եկել 6 ամսվա համար, բայցեւ նշեց, որ կոռեկտ չէ ասել, որ եկել է 5 տարվա համար:
Yerkir.am-ի հարցին, թե, ըստ «Գելափի» հարցումների, նրա վարկանիշն ավելի բարձր է, քան նախագահ Սերժ Սարգսյանինը, արդյո՞ք դա անակնկալ էր Կարապետյանի համար, վարչապետը կարճ եւ դրական պատասխան տվեց. «Այո, անակնկալ էր»: Իսկ հարցին, թե համամի՞տ է, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հեո իր վարկանիշն ընկել է, վարչապետը եւս համաձայնեց, բայց դժվարացավ ասել, թե որքանով է:
Ի դեպ, Կարեն Կարապետյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀԿ-ին անդամակցելու առաջարկությունն իր հետ չի քննարկվել` ՀՀ վարչապետ նշանակվելուն զուգահեռ:
Հարցին, թե ի՞նչն էր խանգարում չանդամակցել Հանրապետական կուսակցությանը, օրինակ` Տիգրան Սարգսյանը կարողացավ տարիներ անց միայն անդամակցել ՀՀԿ-ին, նա ուշագրավ կերպով արձագանքեց. «Տիգրան Սարգսյանը կարող էր իրեն նման ճոխություն թույլ տալ»: