|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական կողմը պետք է ծանոթանա ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ քաղաքացիների միջամտության ապացույցներին: Այդ տվյալների հիման վրա Ռուսաստանն ինքնուրույն որոշում կկայացնի նշված անձանց մեղավորության վերաբերյալ: Նման հայտարարություն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով ՌԴ 30 քաղաքացիների հատուկ դատախազ Մյուլերի կողմից մեղադրանքներ ներկայացնելու փաստը:
«Ես պետք է տեսնեմ`ինչ են նրանք արել: Տվեք մեզ այդ փաստաթղթերը, տվեք մեզ տեղեկատվություն»,- ասել է նա:
Պուտինը հավելել է, որ եթե ամերիկյան իշխանությունները ցանկանում ենարձագանք տեսնել առաջադրված մեղադրանքներին, ապա պետք է դիմեն ՌԴ գլխավոր դատախազություն: