կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-18 18:32
Հասարակություն

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենից պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենից պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իրեն զանգահարել են կառավարությունից և պահանջել աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել:

«Հարգելի ընկերներ

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մայիսի 16-ին ինձ զանգահարեցին ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջեցին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը այդ պաշտոնում աշխատելու համար պետք է ունենա կառավարության անվերապահ հավանությունն ու աջակցությունը` նպատակահարմար չգտա քննարկել, առավել ևս վիճարկել ինձ ներկայացված պահանջը:
Տասը տարի աշխատել եմ Գնահատման և թեստավորման կենտրոնում, վերջին մեկ տարում` որպես տնօրեն: ԳԹԿ-ի արհեստավարժ աշխատակազմի հետ պատվով և մեծ հաջողությամբ կատարել ենք մեր աշխատանքը, որդեգրել թիմային և թափանցիկ աշխատաձևը, որի շնորհիվ կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները:
Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԳԹԿ-ի իմ գործընկերներին և բոլոր նրանց, ում հետ այս տարիներին աշխատանքի բերումով անձնապես շփվել ու աշխատել եմ:
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններով աջակցելու ԳԹԿ-ի նոր ղեկավարությանը:

Հ.Գ. Ցանկալի կլիներ, որ ՀՀ –ում որևէ մեկին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացնելուց առաջ նախ ծանոթանային նրա հետ (եթե ծանոթ չեն), զրուցեին, օբյեկտիվորեն գնահատեին նրա կատարած աշխատանքը, և եթե այն լավ է կատարվել, շնորհակալություն հայտնեին նրան»,- գրել է նա: