Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս թեզը դատարկ թեզ է, որը չի դիմանում քննադատության՝ որևէ միջազգային կառույցին անդամակցելով պետություններն արարողակարգային իմաստով հայտարարում են, որ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը: Այս մասին ուղիղ եթերի ձևաչափով ֆեյսբուքյան իր էջում ասել է Արմեն Աշոտյանը։
«Արցախի հարցով Նիկոլի եւ Արարատի վերջին ստերի մասին նոր ապացույցներ։
Նիկոլ Փաշինյանի համար արցախյան պատերազմի մեղքերն ու արյունն իր վրայից մաքրելու նպատակը դարձել է գերակա և այդ նպատակի առջև նա կանգ չի առնում՝ շարունակելով ստեր տարածել:
Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այս թեզը դատարկ թեզ է, որը չի դիմանում քննադատության՝ որևէ միջազգային կառույցին անդամակցելով պետություններն արարողակարգային իմաստով հայտարարում են, որ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը:
Դիտավորությու՞ն, թե՞՝ տոտալ տգիտություն է ԱԳ նախարարի հայտարարությունը, բայց մեզ փորձում են մոլորեցնել:
Համաձայնագիրը, որի մասին խոսում է Միրզոյանը, իրականում, ստորագրվել է 91-ի դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:
Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարող ստորագրել այդ համաձայնագիրը, ինչպես ներկայացնում է վերոնշյալ արարածը:
Երկրորդ սուտը՝ Միրզոյանն ասում է, որ «համատեղ» են ստորագրել Հայաստանն ու Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը դա արել է 1992-ի փետրվարին, իսկ Ադրբեջանը՝ 1993-ի սեպտեմբերին:
Հղում անելով տարածքային ամբողջականության դրույթի վրա տվյալ համաձայնագրում, չի շեշտվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԱՊՀ-ին ավելի ուշ, ստորագրելով, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որով Հայաստանը, Ադրբեջանն ու մի շարք այլ պետություններ հայտարարել են ԱՊՀ ստեղծելու համաձայնագրին միանալու մասին:
Համաձայնագիրն իր մեջ, բացի տարածքային ամբողջականության դրույթից, պարունակում է «ինքնորոշման անկապտելի իրավունք» արտահայտությունը:
Հարց, եթե Միրզոյանը հղում է անում, ընդ որում՝ սխալ, ԱՊՀ ստեղծման համաձայնագրին՝ խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չի խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին», որը նույն համաձայնագրի մաս է:
ԱՊՀ ստեղծման Համաձայնագրից և ԱՊՀ-ին միանալու Հռչակագրից բացի կա 3-րդ հիմնարար փաստաթուղթը՝ ԱՊՀ Կանոնադրություն, որն ընդունվել է 1993-ի հունվարին:
ԱՊՀ Կանոնադրության հոդված 3-րդը բանաձևում է «ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունք» հասկացությունը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը, անգամ, վավերացնում է համաձայնագիրը վերապահումներով.
• Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
• Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
«Նիկոլենք» հայերի համար կարևոր սկզբունքը բաց են թողնում ՝ տարածելով պրոադրբեջանական տեսակետներ:
Արցախի հարցի շուրջ տեղի են ունենում դիվանագիտական բուռն զարգացումներ, որոնց մի մասը գաղտնի է պահվում ժողովրդից. պետք է կանգնեցնել այս ամենը:
Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական»,- կից գրել է Աշոտյանը: