|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ դեսպաններին նշանակում է ՌԴ նախագահը: Համապատասխան որոշումը հրապարակվում է նախագահի վարչակազմի կայքում: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին` ինչո՞ւ է ձգձգվում Ադրբեջանում ՌԴ դեսպանի նշանակումը. հայտնում է АПА-ն:
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապերը զարգանում են: Բաքվում աշխատում է մեր դեսպանատունը, Մոսկվայում ադրբեջանցի գործընկերների հետ կապեր է պահպանում: Դեսպանների ռոտացիան բնական գործընթաց է: Եվս մեկ անգամ ասում եմ` դա չի ազդում ադրբեջանցի գործընկերների հետ մեր կապերի վրա»,- նշել է նա: