Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը, որը մշակվել է վերջին օրերին Հռոմում` երկու երկրների միջև կայացած բանակցությունների արդյունքում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Sabah իշխանամետ թերթի կայքի` առանձին-առանձին ստորագրվող համաձայնագրի տեքստի տակ իսրայելական կողմից պետք է իր ստորագրությունը դնի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Դորե Գոլդը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ հայտարարել է, որ համաձայնագրի` երկկողմանի ստորագրումից հետո կմեկնարկի դրա վավերացման գործընթացը: Իսրայելի կառավարության և Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո էլ 2 երկրները կնշանակեն իրենց դեսպաններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 10 քաղաքացի: