|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց կառավարության մի որոշման մասին, համաձայն որի` մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվում է մարտի 17: Ըստ վարչապետի` իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել հատկապես տնտեսվարողների համար: Այդ պատճառով նա հանձնարարեց ՊԵԿ, ՍԱՊԾ և ԿԲ նախագահներին` մարտի 8-ից 11-ը ընկած ժամանակահատվածում տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների անընդհատությունը և անխափանությունը ապահովելու նպատակով սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն, համապատասխան վճարումների կատարման հնարավորություն: