|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հունվարի 25-ին կայացել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նախարարը ներկայացրել է 2018 թվականին արդարադատության նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունը:
Նախարարը նախ անդրադարձել է շարունակական բնույթ կրող ԱՀ օրենսդրությանկատարելագործման, դատաիրավական համակարգի եւ իրավակիրառական պրակտիկայի բարեփոխման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«2018 թվականին նախարարության առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից է հանդիսացել մարդու իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանության իրականացումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը եւ համակարգի ստորաբաժանումների գործունեության բարելավումը»,- նշել է նախարարը:
Խոսելով 2019 թվականին նախատեսվող միջոցառումների մասին՝ Ա.Դանիելյանը նշել է, որ նախարարության խնդիրներից մեկը բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումն է լինելու. «Շարունակվելու են աշխատանքներն՝ ուղղված նոտարիատի, քաղաքացիական կացության ակտերի եւ իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտներում վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»: