|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց պետական պատվերի տեղաբաշխման իրավապաշտպան մեխանիզմների վերանայման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման իրավապաշտպան մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները:
Ելնելով վերոնշյալից` վարչապետը հանձնարարեց առողջապահության նախարարին` բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով եռամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։
Նաև` պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները: Եվ վերջինը` 3 շաբաթում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն` հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը, և կառավարության աշխատակազմին ներկայացնել համապատասխան առաջարկություն։