Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռեւս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին: Դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը՝ Վարդան Մնացականյանը, մինչեւ հունվարի 30-ը աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու: Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ:
Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը: Այդ օրվանից հետո երիտասարդը այլեւս գործի չի գնացել, եւ երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերվել է Կիեւյան կամրջի տակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: