Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդվելու հետևանքով ուշագնաց լինելու պատճառով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 55 խումբը «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի, ում առողջական վիճակը ծանր է, հաղորդում է shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Դ․-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ Դ.Դ․-ին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 13-ամյա Պ․ Ա․-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Պ.Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ: