Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված է 89 հազար աշխատանք փնտրող, որոնցից 76,7 հազարը գործազուրկի կարգավիճակ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ հայտարարեց ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը՝ նշելով, որ սա գրանցված ցուցանիշն է:
Իրականում երկրում գործազրկության ցուցանիշը բավականին բարձր է: Գործազուրկների թվում մեծամասնություն են կազմում կանայք, ապա երիտասարդները: Մանգասարյանի խոսքով՝ անցնող տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 16598 անձ, որը կազմում է աշխատանք փնտրողների 18,7%-ը: Նրանից 6285-ն ապահովվել է սեզոնային աշխատանքով, 398-ը՝ ժամանակավոր աշխատանքով: Աշխատանքի տեղավորվածներից 2 873-ը երիտասարդներ են,իսկ 696-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Գործակալության պետի խոսքով՝ եթե 2014թ-ին աշխատանք էր փնտրում 72,600 անձ, ապա 2015թ-ին նրանց թիվը հասել է 89 հազարի:
Մանգասարյանի խոսքով՝ հանրապետությունում առավել պահանջված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները՝ մասնավորապես դեղագործները, դեղագետները, բուժքույրերը, մատուցողները, գանձապահ-օպերատորները, հացթուխների, դերձակները, խոհարարները, հրուշակագործները, վարորդները, վարսահարդարները և այլն: Իսկ բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը համեմատաբար ցածր է: